ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Խոջիվանքի պանթեոն, Հավլաբարի Սբ Էջմիածին և Սբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցիներ, «Հայարտուն» կենտրոն:
«Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ Նազենի Ղարիբյանը հանդիպում է ունեցել թբիլիսահայ կառույցների ղեկավարների և մտավորականների հետ:
Աշխատանքային օրվա ավարտին Նազենի Ղարիբյանն այցելել է «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տուն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։