fbpx
Մշակույթ

Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածվել, որում ասված է. «Փետրվարի 28-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ ընդունելով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ղեկավարության հրավերը, դիտել է «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացումը։

Նազենի Ղարիբյանը ներկայացումից հետո ստեղծագործական խմբի և թատրոնի ղեկավարության հետ զրուցել է ներկայացման մասին, ինչպես նաև անդրադարձել են այն աշխատանքային տեղեկանքին, որն օրերս մեծ աղմուկ է բարձրացրել։

Ն․ Ղարիբյանը ևս մեկ անգամ նշեց, որ դա ընդամենը վերլուծություն է, և այս օրերի աղմուկն ամբողջովին անտեղին է։

Այս մասին ավելի մանրամասն կներկայացնի այսօր՝ «Արմենպրես» մամուլի ակումբում կայանալիք մամուլի ասուլիսին: Այնուհետև հարցը կքննարկվի երկուշաբթի օրը՝ Մշակույթի նախարարության կողմից հրավիրված բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպման ընթացքում»:

https://www.facebook.com/ARMMINCULT/posts/2040196429367979

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ