«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղում սահմանմած ռեկորդի մասին:
Հիշեցնենք, որ Մեսսին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Իսպանիայի առաջնությունում 400 գոլ է խփում:
«Հպարտ եմ, որ նման ցուցանիշի եմ հասել և հույս ունեմ՝ կշարունակեմ շատ գոլեր խփել:
Ես առանձնահատուկ ուշադրություն չեմ դարձնում ռեկորդներին և թվերին, գերադասում եմ կենտրոնանալ յուրաքանչյուր օրվա վրա: Մտածում եմ ոչ թե գոլերի մասին, այլ խաղերի, որոնք մենք պետք է հաղթենք և միավորներ վաստակենք տիտղոս նվաճելու համար: Միայն գոլերով չէ, որ փորձում եմ թիմին օգնել»,- Մեսսիի խոսքը մեջբերել է Mundo Deportivo-ն:
Նշենք, որ Մեսսին Իսպանիայի առաջնությունում 400 գոլ է խփել՝ մասնակցելով 435 հանդիպման: Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում երկրորդը «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով դարձել է 311 գոլի հեղինակ:
Գրում է armsport.am-ը։
