Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Այսօր ընդունեցի ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք Դրախտիկի միջնակարգ դպրոցի մի մասնաշենքի հիմնանորոգման խնդիրը:
ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ցանկություն ունեն՝ բարերարների միջոցներով որոշակի ներդրումներ կատարելու Դրախտիկի միջնակարգ դպրոցի հիմանորոգման համար, սակայն դրանից առաջ պետք է հստակեցնեն շինարարության նախագծանախահաշվային արժեքը:
Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչների նախաձեռնությունը՝ նշեցի, որ առաջիկայում մարզպետարանի կողմից կներկայացվի Դրախտիկի դպրոցի մեկ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների գնահատումը, որից հետո կողմերը կարող են մտածել համապատասխան ֆինանսական միջոցներ գտնելու մասին:
Դրախտիկի միջնակարգ դպրոցից բացի, մարզի շատ համայնքների դպրոցներ կան, որոնք հիմնանորոգման խիստ կարիք ունեն: Բայց եթե հիմնադրամի ներկայացուցիչների ընտրությունը կանգ է առել Դրախտիկի դպրոցի վրա, ապա մենք պատրաստակամ ենք՝ մեր բաժին աջակցությունը ցուցաբերելու եւ պահանջվող ներդրումը կատարելու»:
https://www.facebook.com/sanosyangnel/posts/2391965864438985?__cft__[0]=AZX8wpoikS5MBLzulKDXZKdRilaOq9xttowMdr3lyfqXLrXaHa-z84ncz-Dn6EYFreE9rbXzwHrqrLZ07-yTbyih9plxDBYsRbmUddgSfkVziMAHJmRQDb8b51KAUQVVq6P8TbsqKnOBuXXlkBt9brYgTDctIVglZ-UhkjtBQOPv2A&__tn__=%2CO%2CP-R