Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անդրադարձել է Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից ի վեր շարունակվող բողոքի ակցիաներին:
«Ես կոչ եմ անում երկխոսություն սկսել, հրաժարվել բռնությունից և հարգել արդարությունն ու իրավունքները»,-ասել է Հռոմի պապն իր կիրակնօրյա ուղերձում՝ ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում:
Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունը։