fbpx
Տնտեսություն

Պետությունն այնքան թույլ է, որ երկիր մտած փողը գրեթե 50%-ով անարժեք է դարձել

2022 թվականի փետրվարի 24-ից սկսված ռուս-ուկրաինական պատերազմը պատճառ դարձավ հակամարտող կողմերի քաղաքացիներին լքել իրենց երկրները՝ Ուկրաինայից ֆիզիկական անվտանգությունից ելնելով, իսկ Ռուսաստանից պատժամիջոցների և ճնշող ատելության մթնոլորտից դուրս գալու համար։ Հայաստանը բացառություն չեղավ։ Ներգաղթյալների ներկայությունը Հայաստանում նպաստեց երկրում նոր ձեռնարկությունների հիմնմանը։

Ռուսաստանից, Ուկրաինայից ու Բելոռուսիայից Հայաստան ներգաղթը զուգորդվեց նաև ապրանքների ու ծառայությունների գնաճով և դոլարի, եվրոյի, ռուբլու գների տատանմամբ։ Դոլարը և եվրոն կտրուկ անկում ապրեցին, ինչը դեռ շարունակվում է մինչ օրս։

Վերը նշվածներից հետո այսքան շրջանառվում է, թե փող է մտել Հայաստան, աշխուժություն է մտել տնտեսական դաշտ, բայց պետությունն այնքան թույլ է, որ մտած փողի արժեքը ընկել է մոտավոր 20%-ով, ապրանքների ու ծառայությունների գները բարձրացրել են մոտավոր 30%-ով:

Այսինքն՝ երկիր մտած փողը գրեթե 50%-ով անարժեք է դարձել: Այն վատնվում է օլիգոպոլ ու վերահսկելի շուկայում՝ հոսելով կոնկրետ մարդկանց ու հաստատությունների գրպանները։

Հայաստանում ազատ շուկա ու լողացող փոխարժ ասվածը ոչ միայն վերահսկվում է, այլև քվոտաներով բաժանած է խոշոր խաղացողների միջև:
Պետության այսպիսի թույլ ու անօգնական վիճակն է, որ եկածների ու փող բերողների մեծ մասը չուզեց մնալ այստեղ, քանզի չուզեց իր վաստակածի գրեթե կեսը վատնվի այսպիսի պայմաններում: Իհարկե, նրանք կգտնեն ավելի լավ միջավայր և ավելի լավ պայմաններով վայրեր բնակություն հաստատելու համար:

Այս քաղաքականությունը վարվում է տասնյակ տարիներ՝ կոսմետիկ փոփոխություններով: Պետությունը լրիվ նույն վարձով տուն հանձնողի արժեհամակարգն ունի՝ քաղաքականության արտացոլումն է, որ իր մշտական հաճախորդներին տնից դուրս է անում, և տունը տալիս է թանկով փախստականներին:

Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ