fbpx
Աշխարհ

Գեյթսը Մասկի կողմից Twitter-ը գնելու առնչությամբ մտավախություն ունի

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը տարակուսանք է հայտնել միլիարդատեր Իլոն Մասկի կողմից Twitter ընկերությունը գնելու շարժառիթների առնչությամբ:

«Նա կարող է ամեն բան ավելի վատացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Գեյթսն ասել է Wall Street Journal-ի միջոցառման շրջանակում:

Գեյթսի խոսքով՝ «մինչև վերջ հայտնի չէ, թե ինչ է պատրաստվում անել» Մասկը: «Մասկի մասին դրականից բացի ոչինչ չեմ կարող ասել: Եթե նա Twitter-ն ավելի վատը դարձնի, ես դրա մասին բացահայտ կհայտարարեմ»,- ասել է Microsoft-ի հիմնադիրը:

SpaceX, Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը համաձայնության է եկել Twitter-ը 44 մլրդ ԱՄՆ դոլարով գնելու վերաբերյալ: Խոսելով գնման մասին՝ նա հայտարարել է, որ հավատում է Twitter-ի ներուժին, որը կարող է դառնալ ողջ աշխարհի համար ազատ խոսքի հարթակ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ