Մուհամեդ Սալահի GQ ֆոտոշարքը վրդովմունք է առաջացրել մուսուլմանների շրջանում. AS

Ամենադիտվածներ

Մուհամեդ Սալահի GQ ֆոտոշարքը վրդովմունք է առաջացրել մուսուլմանների շրջանում. AS

Ի նշան  GQ ամսագրում «Տարվա տղամարդ» կոչման առաջադրման, «Լիվերպուլ»-ի և Եգիպտոսի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահը ամսագրի վերջին համարի շապիկի համար լուսանկարվել է բրազիլացի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի հետ:

Մուհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի ամենահայտնի դեմքերից է, միջազգային ֆուտբոլային աստղ, Եգիպտոսի ազգային հպարտությունը:

Ամսագրի շապիկին  բրազիլացի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի կողքին հայտնվելը Եգիպտոսում հակասություններ է առաջացրել:

Սա առաջին դեպքը չէ, երբ ամսագրի շապիկին են հայտնվում հայտնի մարզիկներ, դերասաններ, բայց այս անգամ Սալահի և Ամբրոսիոյի լուսանկարները վրդովմունք են առաջացրել սոցցանցերում Հյուսիսային Աֆրիկայի ազգի ավելի պահպանողական խմբակցությունների շրջանում։ Հատկապես հակասություն է առաջացրել այն, որ մոդելը գրկել է 27-ամյա ֆուտբոլիստին։ Այս մասին հաղորդում է AS-ն։

«Լիվերպուլի» հարձակվողին քննադատությունները վերաբերում են նրան, որ վերջինս ամուսնացած մուսուլման տղամարդ է, ուստի չպետք է «այս կերպ» գրկախառնվի այլ կանանց հետ:

https://www.instagram.com/p/B3e9pFKB-ph/?utm_source=ig_web_copy_link

«Ես որպես մահմեդական ամաչում եմ ձեր փոխարեն»,- արձագանքել էր մեկը՝ մեկնաբանելով խաղացողի Instagram-ի իր էջում տեղադրված GQ ֆոտոշարքի լուսանկարներին:

Twitter-ում տեղադրված նկարահանումների վիդեո մոնտաժը նույնպես մեծ քննադատության է արժանացել։ Թվիթերյան օգտատերներից մեկը տեղադրել է Ղուրանի նկարը ՝ հետևյալ տեքստի հետ.

«Քեզ ծանո՞թ է սա»։

https://twitter.com/MoSalah/status/1183021088269193216

Սալահը, որն ունի 33.4 միլիոն Ինստագրամյան և 10,4 միլիոն Թվիթերյան հետևորդ, դեռևս չի մեկնաբանել GQ-ի լուսանկարների վերաբերյալ իրեն ուղղված քննադատությանը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ