Ռուսաստանի Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայնում SSJ-100 ինքնաթիռի աղետի կապակցությամբ։ «Այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվում Մուրմանսկի մարզի տարածքում»,- մայիսի 6-ի գիշերը լրագրողներին հետ զրույցում ասել է մարզի ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Չուբիսը:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ի երեկոյան ինքնաթիռը պետք է մեկներ Մուրմանսկ, բայց թռիչքից քիչ անց աղետի ազդանշան էր տվել՝ ենթադրաբար, կապի եւ սարքավորումների խափանման հետ կապված, ապա վերադարձել էր օդանավակայան, վթարային վայրէջք կատարել ու բռնկվել:
Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է 41 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի զոհվելը: Ինքնաթիռում եղած 78 ուղեւորներից հաջողվել է փրկել 37-ին, հինգ մարդ հոսպիտալացվել է:
Աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են լույս երկուշաբթի օրվա գիշերը, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: