fbpx
Խորհրդարան

Մխիթար Հայրապետյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին Մխիթար Հայրապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում.

«Դեսպանը, շնորհավորելով նոր պաշտոնի ստանձման կապակցությամբ, կարևորեց խորհրդարանի դերը նոր կառավարման համակարգում:

Իմ հերթին, շնորհակալություն հայտնեցի դեսպանին՝ նշելով, որ, թեև, շատ ժամանակ չի անցել մեր վերջին հանդիպումից, երբ ես դեռ Կառավարության անդամ էի, սակայն երկրում էական փոփոխություններ են գրանցվել. ժողովրդի քվեն ստացած նոր խորհրդարանն ունի նոր օրակարգ, որտեղ անչափ կարևորում ենք Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ու լայն դաշնակցային փոխգործակցության էլ ավելի ամրապնդումը:

Առանձին անդրադարձ կատարեցինք մեր հանձնաժողովում սփյուռքի ոլորտն ավելացնելու հանգամանքին. այստեղ, թերևս, ավելորդ չի լինի նշել, որ Ռուսաստանում է բնակվում ամենամեծ հայկական համայնքը:

Քննարկեցինք նաև հայ-ռուսական հարաբերություններին, երկու երկրների խորհրդարանների նույնանուն հանձնաժողովների գործակցությանը նվիրված և մի շարք այլ հարցեր»:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/photos/a.459539081177894/647741925690941/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ