Il Tempo-ի հաղորդմամբ՝ Հենրիխ Մխիթարյանը մինչև մայիսի 31-ը պետք է վերջնական որոշում կայացնի «Ռոմայում»՝ իր ապագայի վերաբերյալ: Կա՛մ նա կլքի թիմը, կա՛մ պետք է երկարաձգի գործող պայմանագիրը:
Մինչ այս լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ ցանկանում է զրուցել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որի ղեկավարությամբ խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: