Սուլշերը ավելի շատ մտածեց իր մասին, քան ֆուտբոլիստի։ Այս մասին ասել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Յան Ռայթը՝ քննադատելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վնասվածքից հետո։
«Սուլշերն ասաց, որ գիտեր Ռեշֆորդի վնավածքի մասին ու նրան դաշտ դուրս բերեց «Վուլվերհեմփթոն»-ի հետ խաղում: Հիմա նա մոտ 3 ամիս բաց կթողնի»,-նշել է նա։
Ռայթի խոսքով՝ Սուլշերը մեծ ճնշման տակ է․ նա պետք է թիմին վերադարձնի այնտեղ, որտեղ որ նախկինում էր:
«Նա ավելի շատ մտածեց իր մասին, քան ֆուտբոլիստի: Հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրեց իր ամենահեռանկարային ու կարևոր ֆուտբոլիստներից մեկին»,-ասել է Ռայթը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեշֆորդը կարող է երկար ժամանակ բաց թողնել մեջքի վնասվածքի պատճառով: 22-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Գավաթի 1/32-րդ եզրափակչի` «Վուլվերհեմփթոն»-ի հետ խաղում խորացրեց վնասվածքը:
Ընթացիկ մրցաշրջանում Մարկուսը 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում:

