Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» տնօրեն Ռիչարդ Առնոլդը առաջիկայում կհանդիպի ակումբի աստղ Կրիշտիանու Ռոնալդուին։
Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Նշվում է, որ հանդիպման նպատակը՝ Ռոնալդուի ապագայի շուրջ բանակցություններն են։
Բանն այն է, որ պարտուգալացուն դուր չի գալիս ակումբում տիրող վիճակը, ինչպես նաև՝ ՄՅՈւ-ն կարող է չանցնել հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգա։ Այս ամենը կարող են պատճառ հանդիսանալ, որ Ռոնին գնա ակումբից։
Ըստ աղբյուրի՝ Առնոլդը փորձելու է Ռոնալդուին պահել թիմում։