Մադրիդի «Ռեալն», հավանաբար, չի գնի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը: ՄՅՈւ-ն ֆուտբոլիստի համար պահանջում է 200 մլն եվրո: «Ռեալը», սակայն, ավելի քիչ էր նախատեսել վճարել ֆրանսիացու համար:
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ այս քայլով անգլիական ակումբը ցանկացել է հասկացնել, որ չի պատրաստվում վաճառել Պոգբայի տրանսֆերը:
Մանչեսթերյան ակումբում հույսեր են կապում աշխարհի չեմպիոնի հետ ու թիմի խաղը ցանկանում են կառուցել նրա շուրջ: Պոգբան այս օրերին ՄՅՈւ-ի հավաք է անցկացնում Ավստրալիայում: