Marca իսպանական օրաթերթի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ակումբից հեռանալու իր ցանկության մասին հայտնել է թիմի գլխավոր մարզչին և ղեկավարությանը։
Նշվում է, որ Պոգբային մադրիդի «Ռեալում» է ցանկանում տեսնել Զինեդին Զիդանը ու այս պատճառով ֆրանսիացու տրանսֆերի գնման հիմնական թեկնածուն մադրիդյան ակումբն է։
Հաղորդվում է նաև, որ «Յունայթեդում» Պոգբայից ժամանակ են խնդրել վերջինիս փոխարինող գտնելու նպատակով։
Ավելի վաղ տեղեկություններ էր շրջանառվում, որ Պոգբայով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»։