«Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրին ցանկանում է նշանակալից տրանսֆեր իրականացնել:
Մոշիրին ճշտել է Դիեգո Կոստայի՝ Պրեմիեր լիգա վերադառնալու հավանականությունը: Daily Mail-ը նշում է, որ վերջին երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում ակումբը գերակատարել է ծախսերը:
Սակայն Մոշիրին հայտնել է, որ պատրաստ է ամռանն աղմկահարույց տրանսֆեր կատարել: 2017 թվականին իսպանացին մոտ է եղել «Էվերթոն» տեղափոխվելուն, ինչն այժմ ավելի հավանական է դարձնում տրանսֆերը:
Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայում «Աթլետիկոյի» կազմում Կոստան մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ: