«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենը խոսել է ակումբում իր ապագա պլանների մասին։
Մարզիչն հայտնել է, ո իրեն մյուս մրցաշրջանում տեսնում է «Բարսելոնայի» ղեկին։
«Բայց իրականությունն այն է, որ երբեմն չի հաջողվում նպատակին հասնել։ Կամ հասնում ես նրան, բայց դրա հետևում աշխատանք է, որը պետք է ըստ արժանվույն գնահատվի»։
Սետյեն նաև հավելել է, որ պատասխանատվության մի մասն է իր վրա վերցնում և երբ մեղավորեն են փնտրում առաջինը նայում են գլխավոր մարզչին:
«Ինձ մոտ այնպիսի զգացում չկա, որ զգամ, թե ամեն ինչ վատ է, որովհետև 3 խաղ ոչ-ոքի ենք խաղացել։ Արժանին կմատուցեմ «Ռեալին», որը մրցաշրջանի վերսկսումից հետո հաղթել է իր բոլոր խաղերը, դա հեշտ չէ»,-ասել է նա:
Այս մասին տեղեկանում ենք Sport.es-ից։