Տեսանյութեր

Ուկրաինա՛, մի՛ սադրիր. Ցույց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան շենքի առաջ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր` հուլիսի 15-ին, Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական միության անդամները հավաք են կազմակերպել Հայաստանում Ուկրաինայի դեսպանության շենքի մոտ:

Նրանք բացականչում էին` «Ուկրաինա՛, մի՛ սադրիր», «Ուկրաինա՛, մի՛ աջակցիր ագրեսոր Ադրբեջանին», «Չաջակցե՛լ ագրեսորին»:

Երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը նշեց, որ Ուկրաինան տարածել է հայտարարություն, որով տարածաշրջանում կոնֆլիկտներ է սրում:

«Ուկրաինայի տարած հայտարարությունը ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին, և այդ հայտարարությունը միակողմանի հայտարարություն է` ի օգուտ ագրեսոր Ադրբեջանի»,- ասաց նա:

Նրա կարծիքով` Ուկրաինան սեպ է խրում Հայաստանի հետ հարաբերությունների մեջ:

«Մենք եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած ճաշը, եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած բորշչը: Եվ ուզում ենք ասել` կերեք այդ բորշչը և սուս մնացե՛ք»,-ասաց Գոռ Սարգսյանը:

Հավաքված երիտասարդներ բորշով տարա են նետել դեսպանատան շենքի առաջ և հայտնել, որ իրենց գործողությունները շատ մեղմ են:

«Կոչ ենք անում Հայաստանում Ուկրաինայի դեսպանին, որ փոխանցեն Ուկրաինայի իշխանություններին, որ մի՛ խառնվեք, պետք չի, ձեր բիզնես շահերը Ադրբեջանի հետ մի՛ քաղաքականացրեք, և մի՛ խառնվեք այս կոնֆլիկտին և ջուր մի՛ լցրեք ագրեսոր Ադրբեջանի ջրաղացին: Դրանով դուք միայն տուժելու եք»,- այսպես մեկնաբանեց արարքը Գոռ Սարգսյանը:

👇 English text below👇Մեր պատասխանը Ուկրաինային։Դուք ավելի լավ է զբաղվեք ձեր սեփական գործերով ու չնպաստեք տարածաշրջանում անկայունությանը։Դուք աջակցում եք ագրեսորին։Our response to Ukraine. Do not contribute to the instability in the region.You are supporting the aggressor.#WithOurSoldiers#StopAzerbaijan #StopTurkey#Artsakhstrong #Armeniastrong

Geplaatst door ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն / ՀԵՄ op Woensdag 15 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ