«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն բարձր է գնահատել հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Ի՞նչ կա զարմանալու։ Խաղացողի հետ նման հաջողությունը նշանակում է, որ նա անհավանական պրոֆեսիոնալ է, և Լեոն հաստատում է դա։
Ես վայելում եմ նրա հետ աշխատելու յուրաքանչյուր պահը։ Մեսսին օրինակելի է։ Նա հաղթել է ամեն ինչ, բացի աշխարհի առաջնությունից։ Իսկ Լեոն դեռ գոհ չէ, թեև նա վաղուց արդեն կայացել է։
Երբ Լեոն ժպտում է, ամբողջ թիմն է ժպտում։ Մարզումների ժամանակ կարող ես զգալ, թե ինչպես են բոլորը սիրում և պաշտում նրան»,- ասել է Գալտիեն։