Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել ուկրաինական անձնագիրը:
Նա նշել է, որ արդարացի կլիներ, եթե ուկրաինական անձնագիրը վերադարձվեր մի մարդու, ով նախկինում վրացի էր, իսկ այժմ իրեն ուկրաինացի է համարում:
«Սաակաշվիլին անօրինականորեն է զրկվել ուկրաինական քաղաքացիությունից և վտարվել Ուկրաինայի տարածքից», – հավելել է Պուտինը:
Սաակաշվիլին արձագանքելով նրա այս հայտարարությանն՝ ասել է.
«Ո՞վ է Ուկրաինայի ապագա նախագահին խորհուրդ տալիս վերադարձնել իմ քաղաքացիությունը. Պուտինը: Նա նույն Պուտինն է, ով 2017 թվականի դեկտեմբերին մամուլի ասուլիսի ժամանակ Պորոշենկոյից պահանջում էր վտարել ինձ Ուկրաինայից, ինչն էլ վերջինս կատարեց»:
Սաակաշվիլին կարծում է, որ Պուտինի ներկայացուցիչները Զելենսկուց պահանջում են ոչ միայն չվերադարձնել իր քաղաքացիությունը, այլև իրեն Ուկրաինա չթողնելու խիստ պայման են դրել: