Նաիրա Գրիգորյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Հրապարակող՝

Նաիրա Գրիգորյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Ամենադիտվածներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի գործով նախաքննությունը։ Վերջինս մեղադրվում է իշխանական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու մեջ։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ դատավորը 2022 թվականին իր ազգականի ներկայացրած դիմումը վարույթ ընդունելու և բավարարելու շահագրգռվածությունից ելնելով՝ խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ։ Դատական նիստի ընթացքում նա չի բացահայտել դիմումատուի ներկայացուցչի հետ ազգակցական կապը և թույլատրել է փաստաբանական գործունեություն իրականացնելու լիազորագիր չունեցող անձի մասնակցությունը։

Արդյունքում, դատական ակտի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամները խարդախությամբ հափշտակել են 38.200.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը։ Դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նրա նկատմամբ կիրառվել են բացակայելու արգելք և 5 մլն դրամ գրավ։ Նախաքննության ավարտից հետո գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ներկայացնելու համար։

Նշենք, որ խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր մասին է՝ Նաիրա Գրիգորյանի։

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ամենաթարմ