Ինչպե՞ս է ընտրվել ընկերության լոգոն, անոնը
Որպես մեկնարկած փոփոխությունների սկիզբ-խորհրդանիշ՝ ՀայՓոստը նոր տարբերանշան է ընդունել, որով ներկայանալու և ճանաչելի է դառնալու իր հաճախորդներին և աշխարհին: Պահպանելով նախկին բրենդի լավագույն տարրերն ու գույները՝ ապրանքային նշանը թարմ շունչ է ստացել, դարձել ավելի երիտասարդ, թարմ ու դինամիկ: Այն այժմ ճանաչելի կլինի միջազգային ասպարեզում Post of Armenia (Հայաստանի Փոստ) նշագրման շնորհիվ, իսկ Հայ արմատը կընդգծի նրա էությունն ու բնավորությունը: Թևավոր Փ տառը խորհրդանշում է ՀայՓոստի դինամիկ զարգացումը երկու թևերի՝ թիմային աշխատանքի և նորարարության շնորհիվ: Հենց այդ թևերն են իրենց տակ առնելու և հոգ տանելու մեր հաճախորդների, գործընկերների և աշխատկիցների մասին:
կպատմե՞ք ընկերության կարգախոսի մասին, ինչպե՞ս է բացատրվում այն
«Ավելին, քան փոստ»
ՀայՓոստն այլևս միայն փոստ չէ, միայն նամակ ուղարկելու և ստանալու վայր չէ: ՀայՓոստը կառուցվող մեծ էկոհամակարգ է՝ իր լոգիստիկ և ֆինանսական ծառայություններով, նորարար և տեխնոլոգիական լուծումներով:Շուրջ մեկ տարի առաջ ՀայՓոստում մեկնարկած փոփոխությունները հասունացրել էին վերաբրենդավորման, հանրությանն ավելի ժամանակակից ոգով ներկայանալու պահը: Նոր բրենդը նոր տեսլականի, նոր արժեքների ու նպատակների արտացոլումն է, որակական փոփոխությունների խորհրդանիշը։Վերցնելով ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող ՀայՓոստից լավագույնը՝ մենք այսօր կառուցում ենք նոր ՀայՓոստ՝ ավելի երիտասարդ շնչով, ավելի դինամիկ զարգացող, ավելին, քան պարզապես փոստ։Այս մեկ տարին մեր թիմի համար եղել է թռիչքուղի․ մեծածավալ նախապատրաստական աշխատանք, ռիսկերի գնահատում և թերությունների շտկում, նոր նշաձողի սահմանում։ Եվ այսօր վստահաբար կարելի է ասել, որ ՀայՓոստը պատրաստվում է թռիչքի։
Ո՞րն է եղել ընկերության բրենդային գաղափարախոսությունը
Բրենդի գաղափարախոսության մշակման ճանապարհին կարևոր էր գալ մի լուծման, որը ՀայՓոստին հստակ տեղ կտար միջազգային փոստային օպերատորների շարքում՝ միևնույն ժամանակ տեղ թողնելով նրա սեփական ու ազգային ինքնության արտահայտման համար:Կարևոր էր մշակութային կոդի վերհանումը՝ բացահայտումը, թե ինչ է մեր՝ հայերի համար կապը, հասանելիությունը, փոստային ծառայությունը:Կոդը բացահայտված է. դա մարդն է, մարդիկ են, որոնք ապահովում են կապն ու հասանելիությունը, դա ՀայՓոստի մարդիկ են, որոնք տարիներ շարունակ հասել են ճիշտ պահին ու դարձրել ամենն ավելի մոտ, դա քո մարդիկ են, որոնք միշտ սպասում են քեզ ՀայՓոստում: «Քո մարդիկ ամենուր» կոնցեպտը մարդակենտրոնության և հաճախորդակենտրոնության մասին է, այն մասին, որ որքան էլ ապավինենք տեխնոլոգիաներին և առաջընթացին, տեխնիկական լուծումների և թվային ծառայությունների ավելացման հետ կարևորվում է մարդը. մենք աշխատում ենք մարդկանց համար, մեր մասնաճյուղերում և կոնտակտային կենտրոնում հաճախորդներին սպասարկում են մարդիկ, մարդիկ են իրականացնում առաքումները, նրանք են կանգնած յուրաքանչյուր պատվերի ետևում և նրանք են հանդիսանում շնչող մեխանիզմի հիմնաքարը:Այստեղից է բխում մեր կարգախոսը՝ Քո մարդիկ ամենուր։ Մեզ համար կարևոր է, որ ՀայՓոստի յուրաքանչյուր հաճախորդ վստահ լինի, որ մեր 800-ից ավելի բաժանմունքներից ամեն մեկում ունի իր կողքին կանգնած, իր կարիքները հասկացող և իր մասին հոգ տանող մարդ։ Եվ սա միայն խոսքեր չեն։
Որո՞նք են ընկերության արժեքները, նպատակները, տեսլականը, առաքելությունը
Այսօր ՀայՓոստը որդեգրել է երեք հիմնարար արժեք, որոնք, այսօրվա նոր աշխարհում ճիշտ բիզնես ռազմավարության կարևորագույն բաղադրիչներն են՝ թիմային աշխատանք, նորարարություն և հաճախորդակենտրոնություն։
Թիմային աշխատանքը
Ցանկացած աշխատանքի հաջողության գրավականը միասնական՝ թիմային աշխատանքի մեջ է, և մեր արհեստավարժ թիմը դրա վառ ապացույցն է։ Մենք ոգևորվում ենք մեր գործընկերոջ հաջողությամբ, համագործակցում բաց և կառուցողական, աջակցում՝ դժվար պահերին և միասին վայելում թիմային աշխատանքի արդյունքներն ու հասած բարձունքները:
Նորարարությունը
Աշխարհում ամեն ինչ փոխվում է, աճում և թվայնացվում՝ այդ թվում և առավել ևս՝ կապը և փոստային ծառայությունները: Մեր նպատակն է նորարար տեխնոլոգիաների և կառավարման նորարար համակարգերի ներդրմամբ մատուցել բարձրակարգ սպասարկում և ծառայություններ մեր հաճախորդներին և գործընկերներին, դառնալ ավելի,հասանելի, առաջադեմ և ճկուն:
Հաճախորդակենտրոնությունը
Մեր բոլոր նոր նախաձեռնությունների, գործող ծրագրերի և ամենօրյա աշխատանքի հիմքում մեր հաճախորդներն են: Այսօրվա իրականությունում ոչ մի կազմակերպության երկարաժամկետ վերելք հնարավոր չէ առանց մարդկանց կարիքները հիմքում դնելու, նրանց հույզերը իրապես հասկանալու և այդ հույզերը բավարարելու։ Մեր յուրաքանչյուր ծառայության կենտրոնում մեր հաճախորդն է՝ իր ցանկություններով, կարիքներով ու հույզերով:
Որքանո՞վ է ընկերության համար անհրաժեշտ և կարևոր նորովի դիրքավորումը ծառայությունների մատուցման շուկայում, և որքանով նորը պետք է տարբերվի հնից
Քանի որ, աշխարհը րոպե առ րոպե ենթարկվում է փոփոխության, մենք էլ փորձում ենք այդ ընթացքին համահունչ քայլել: Դիտարկում ենք հաճախորդների պահանջները, շուկան, մրցակցությունը և դա անում ենք բոլոր կետերով: Մենք փոփոխում ենք ամենինչ տանելով դեպի նոր: Մինչ ընկերության վերաբրենդավորվելը մեծ բողոքներ կային կապված մատուցած ծառայությունների հետ, հիմա արդեն ընկերությունը մատուցում է լավ որակով ամենինչ:
Ընկերության ո՞ր ծառայություններն են հանդիսանում շարժիչ ուժ
Մեր հիմնական գործառույթը փոստային ծառայություններն են, և դրանք են համարվում շարիչ ուժը: Սակայն ունենք տարբեր ծառայություններ, որոնք կարող ենք համարել շարժիչ ուժ, ունենք «Հայ Փոստ մեդ», «Ֆիլատելիա» ծառայությունները: Սակայն հիմնականում մենք առաջ ենք շարժվում հիմնականում փոստային ծառայությունները:
Կմանրամասնեք «Հայ փոստ մեդ» ծառայության մասին
Հիմնական խնդիրը սկսվեց մարզերից, քանի որ մարզերում չկան դեղատներ և տաերցները դժվարությամբ են կարողանում դեղեր ձեռք բերել, որոշեցինք այդ օնլայն ծառայությունը մատուցել ու դա շատ լավ աշխատեց: Օրինակ՝ պանդեմիայի ժամանակ Հայ փոստ մեդը այն եզակի կառույներից է եղել, որ աշխատել է: Քանի որ, ամեն տեղ հասանելի էին որոշեցինք դեղատուն բացել, հետո հասկացանք որ բացի օնլայն դեղատնից կարող ենք ունենալ կետեր և այժմ Երևանում ունենք մի քանի կետեր:
Ընկերությունում աշխատանքի անցնելու համար թեկնածուի մեջ ի՞նչն է արԺևորվում և կարևորվում
Քանի որ, ընկերությունը բազմազան բաժիններ ունի ուշադրություն ենք դարձնում մասնագիտական կարողություններին, նաը մեծ ուշադրություն ենք դարձնում մարդկային որակներին, որոնք կկարողանան անձնակազմի հետ հարթ աշխատել:
Ծրագրեր կան ընկերության կորպորատիվ իմիջի զարգացման վերաբերյալ
Ընկերությունը դեռ տրանսֆորմացիոն փուլում է, և վերջնական կորպորատիվ իմիջի ձևավորումը տեսանելի կլինի 2-3 տարի հետո:
Հեղինակ՝ Ռիտա Մնացականյան