Մայիսի 1-ից փոփոխվել են Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը:
Այսուհետ, նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային, ինչպես նաև շաբաթ օրերին բաց կլինեն ժամը 18:00-22:00–ն, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-22:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի բացօթյա տարածք և հարակից այգի:
Պատվո պահակախմբի հերթափոխությունը, որն ուղեկցվում է հանդիսավոր արարողությամբ, կմնա անփոփոխ և տեղի կունենա շաբաթ օրերին ժամը 18:00-ին, 19:00-ին և 20:00-ին, իսկ կիրակի օրերին՝ ժամը 12:00-ին, 13:00-ին և 14:00-ին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։