Նախարար Պապիկյանն ու տեղեկալը կմեկնեն ՌԴ՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ բանակցելու

Հրապարակող՝

«Տրամադրվող գումարները պետք է լինեն թիրախային». Սուրեն Պապիկյան

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու տեղակալ Արմեն Սիմոնյանը կգործուղվեն Ռուսաստան։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2019 թվականի նոյեմբերի 6-7-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ Հայաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված միասնական մոտեցում մշակելու և երկկողմ համագործակցության այլ հարցեր քննարկելու նպատակով:

2. Սուրեն Պապիկյանի և Արմեն Սիմոնյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը», – ասված է որոշման մեջ:

Ամենաթարմ