Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հրաժարվել է սեղմել երկրի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը. կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով։
Բեռլինում միգրանտների միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերկելը մոտեցել է Զեեհոֆերին և ողջունելու համար մեկնել է ձեռքը, բայց նախարարը չի պատասխանել նրան:
Մերկելը հումորով է ընդունել այն․ նա բարձրացրել է ձեռքերը և Զեեհոֆերին ցույց տվել դրանց ափերը․ երկուսն էլ ծիծաղել են:
Գերմանական ԶԼՄ-ները գրում են, որ Զեեհոֆերը վերջերս հայտարարել էր կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով ձեռքսեղմումներից հրաժարվելու որոշման մասին:
Նշենք նաև, որ Գերմանիայում լաբորատոր եղանակով հաստատվել է կորոնավիրուսի հարուցած հիվանդության 150 դեպք: Վարակումները գրանցվել են 16 դաշնային երկրամասերից տասում։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։