Ինչպես արդեն հայտնի էր դարձել, «Ռեալը» դադարեցրել էր ՊՍԺ-ի աստղերից Կիլիան Մբապեի շուրջ բանակցությունները՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրան ձեռք բերելու ուղղությամբ։
Այժմ էլ տեղեկություն է տարածվել, որ Մբապեն 2022 թվականի հունվարին նախանական պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ։
Այս մասին հայտնում է Sky Spots-ը։
Նշվում է, որ ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստը ՊՍԺ-ի ղեկավարությանն արդեն հայտնել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

