Ամերիկաբնակ հայազգի Ժիրայր Ռաթևոսյանը, Ջո Բայդենի հրամանագրով, պաշտոն է ստացել ԱՄՆ պետքարտուղարությունում։
Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն։
Ռաթևոսյանը առողջապության ոլորտի մասնագետ է ու նրա նոր պաշտոնը նույնպես կապ ունի դրա հետ։
Նա նշանակվել է գլխավոր խորհրդական, որի շրջանակներում համակարգելու է ՁԻԱՀ-ի և գլոբալ առողջապահության դիվանագիտության աշխատանքը։


