BFMTV հեռուստաալիքը հայտնում է, որ ֆրանսիական Նանտ քաղաքի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է XVII դարի երգեհոնը։
Նանտի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Լորան Ֆերլեն հայտնել է, որ կրակը հաջողվել էր մեկուսացնել 3 ժամում: Եղել էր կրակի երեք օջախ:
«Մեծ երգեհոնն ամբողջովին այրվել է, այն այլևս չկա, հավատացնում եմ ձեզ,- նշել է Լորան Ֆերլեն:
Նանտի Պողոս և Պետրոս սրբերի տաճարը (XV-XVI) Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից է: Բարձրությամբ այն 6 մետրով զիջում է Փարիզի Աստվածամոր տաճարին:
Վերջին անգամ տաճարն այրվել էր 1972-ին:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել էր երեկ։