fbpx
Աշխարհ

Էրդողանը հետևել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ վերածելու գործընթացին

Ինտերֆաքս լրատվական կայքը հայտնում է, որ կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցել է Սուրբ Սոֆիայի տաճար։ Նախագահը հետևել է, թե ինչպես է ընթանում տաճարը մզկիթի վերածելու գործընթացը։

Տաճարի ներսում կատարվել են նախապատրաստական աշխատանքներ։

Հնարավոր է, որ հուլիսի 24-ին կկայանա առաջին մահմեդական աղոթքը, որին մասնակցելու է շուրջ 500 հավատացյալ։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, Թուրքիայի բարձրագույն դատարանը հրապարակեց Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու գործով վերջնական որոշումը։

Հայտնենք, որ դատարանը չեղյալ է հայտարարել 1934 թվականի որոշումը, որով Սուրբ Սոֆիան դարձել էր թանգարան. այսուհետ տաճարը կրկին կվերածվի մզկիթի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ