«Նապոլի»-ի հարձակվող Խոսե Կալյեխոնը մտադիր է ամռանը տեղափոխվել չինական «Դալիան Յիֆան»:
Ինչպես հաղորդում է Sky Italia-ն, իտալական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը ամեն ինչ կանի թիմում պահելու իսպանացի ֆուտբոլիստին։
Դե Լաուրենտիսը կզրուցի 33-ամյա ֆուտբոլիստի հետ և կփորձի համոզել նրան չլքել Նեապոլը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նապոլի»-ի նախագահը մերժել էր աշխատավարձի բարձրացման Կալյեխոնի պահանջները:
Չինաստանում հարձակվողը կարող է վերամիավորվել Ռաֆայել Բենիտեսի հետ, որի ղեկավարությամբ խաղացել է «Նապոլի»-ում: Բենիտեսը ներկայումս գլխավորում է «Դալիան Յիֆանը»:
Իտալիայի Ա Սերիայի այս մրցաշրջանում Խոսեն մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: