Մինչև Հայաստանի Հանրապետության համար առաջին խնդիրը չձևակերպվի, լուծում չի լինելու։ Ես խնդիրը ձևակերպում եմ հետևյալ կերպ՝ Ռուսաստանը խափանել է Հայաստանը և օկուպացրել է Արցախը։
Շատ կոնկրետ խնդիր եմ ձևակերպել։ Եկեք հասկանաք, թե ինչու՞ է այդպես վարվել և շարունակելու։
Ռուսաստանին պետք է մեր տարածաշրջանում ռազմական ներկայություն ապահովել։ Դա արել է միայն Հայաստանի միջոցով առնվազն վերջին տասնամյակում, որովհետև Վրաստանից դուրս եկավ, իսկ սովետական կարգերի փլուզման ժամանակ՝ Ադրբեջանից։
Հիմա վերադարձել է Արցախի միջոցով՝ ավելի շատ ռազմական ներկայությամբ՝ օկուպացրել է, Արցախի միջոցով նաև Հայաստանն է պահում իր ազդեցության տակ և թույլ չի տալիս ապաքինվել խափանումից։
Ռուսաստանը ոչ մի հավելյալ արժեք չի տալիս Հայաստանին, բացի խափանված Հայաստանի տնտեսությունը շահագործելուց և կեղծ անվտանգությունից՝ Փառուխը, Հին Թաղերը, Խծաբերդը և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումները Սյունիքում ու Գեղարքունիքում վառ օրինակներ են։ Այսինքն իր անվտանգությունը վաճառվող ծառայություն է իր էլիտայի կողմից, բայց ոչ թե Հայաստանին կամ Արցախին, այլ մեզ թշնամի ու հակառակորդ դիտարկողների համար։
Ինչու՞ պետք է այստեղ ազդեցություն ունենա։
Նախ և առաջ պլացդարմ է Թուրքիայից կամ ասեք՝ ՆԱՏՕ-ից եկող ռազմական վտանգներից պաշտպանվելու համար։ Դա իբր կատարում է իր ռազմաբազայի միջոցով, բայց բոլորին հայտնի է, որ այն դիմակայելու շատ փոքր ռեսուրս է։
Երկրորդ՝ մենք էներգակիրների տեղափոխման խաչմերուկում ենք, որտեղով կարող է արագ և կարճ ժամանակում նավթ և գազ փոխադրվի դեպի Եվրոպա, որը Ռուսաստանը փակում է կոնֆլիկտային գոտին պահելով։
Սահմանները կամ կոմունիկացիաներ բացողն ու փակողը Թուրքիան ու Ռուսաստանն են եղել, այլ ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը։ Թուրքիան իր սահմանն է փակել Հայաստանի համար, Ադրբեջանով պայմանավորված, իսկ Ադրբեջանի հետ պատերազմ էր և է, իսկ այդ երկուսին նպաստողը բնականաբար Ռուսաստանն է։
Ինչու՞ է պատերազմին նպաստողը։ Քանի որ բացի էներգակիրներում իր հեգեմոն դիրքը պահելու մղումից, նաև իրականացնում է զենքի վաճառք։ Ինքն հիմնական մատակարարն է համ Հայաստանի համար, համ Ադրբեջանի համար: Երկու կողմի դեպքում էլ հենց իր գնումներն 80%-ից ավել է կազմում։
Գրածս չի նշանակում, որ եթե մենք լուծենք վերոգրյալ խնդիրը՝ այսինքն Ռուսաստանը այլևս ներկայություն չունենա Արցախում և Հայաստանում, ապա բացառելու ենք Թուրքիայի ու Ադրբեջանի ինտերվենցիան մեր դեմ, բայց լուծման գնալն անհնար է իր ներկայությամբ։
Մենք նաև թյուրքական պրոեկտի մեջ՝ թուրանի, սեպ ենք՝ Իրանին ամբողջապես շրջափակելու, չնայած՝ մյուս կողմից էլ մեզ շրջանցելը դժվար չէ կազմավորման համար։ Այսինքն մեր ֆիզիկական ներկայությունը այնաստիճան խնդիր չէ Թուրանի կազմավորմանը։ Հիմնական խոչընդոտը գերտերությունների, Իրանի ու Ռուսաստանի ցանկություններն են, որ նմանատիպ միավոր չգոյանա, որն անվտանգության առումով խնդիր կդառնա բոլորի համար։
Ավելի կարելի է մանրամասնել ու դիտարկումներ անել և այս հարցով ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքները։ Ինչպե՞ս լուծել խնդիրը, և զուգահեռ ինչպե՞ս կանխարգելել Ադրբեջանի ու Թուրքիայի հնարավոր ինտերվենցիան։ Շատերը կասեն իշխանափոխությունն առաջին քայլն է, իսկ ես կասեմ, որ երբ այս խնդիրների լուծումը գտնվեց, իշխանափոխությունն ինքնըստինքյան կլինի։