Նարեկ Մկրտչյանն ու Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը քննարկել են հայկական և տեղական բիզնես համայնքների կապերի ընդլայնումը

Հրապարակող՝

narek-mkrtchyan-san-francisko

Ամենադիտվածներ

Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է քաղաքապետ Դանիել Լուրիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սան Ֆրանցիսկոյի միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ հատկապես տնտեսական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում։

Դեսպան Մկրտչյանը քաղաքապետ Լուրիին առաջարկել է դիտարկել Երևան-Սան Ֆրանցիսկո քույր քաղաքներ նախաձեռնության մեկնարկի հնարավորությունը։ Նա նաև ներկայացրել է Սան Ֆրանցիսկոյում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման գաղափարը՝ որպես հեռանկարային կրթական ծրագիր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սան Ֆրանցիսկոյի Գործարար խորհրդի հետ համագործակցության ձևաչափերին։ Քննարկվել է հայկական և տեղական բիզնես համայնքների միջև կապերի ընդլայնման հնարավորությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև NVIDIA ընկերության փոխնախագահ Ռեվ Լիբարիդյանը, Firebird AI ընկերության համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը, ինչպես նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

Ամենաթարմ