Ադրբեջանական ԶԼՄ-երը տեղեկություն են հայտնում, որ Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որն անհետացել էր օրեր առաջ, իրենց մոտ է։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։
«Փաստորեն մեր քաղաքացու ընտանիքի վարկածը, որ վերջինս արոտավայրից անհետացել է թշնամու մոտ պատահաբար հայտնվելու պատճառով, հաստատվեց: Ադրբեջանցիները, ինչպես միշտ, խեղաթյուրում են իրականությունը և ներկայացնում, որ Նարեկ Սարդարյանն օգտվել է իրավիճակից և փորձ կատարել միտումնավոր անցնել սահմանը Նախիջևանի կողմից»,- ասված է գրառման մեջ։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են կորած Նարեկ Սարդարյանի մասին տեսանյութ։
https://www.facebook.com/ani.samsonyan.5/posts/3111566212267547
