Ներքին Խնձորեսկ
ԱԱԾ–ն քրգործ է հարուցել՝ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը հայտնել է, որ ԱԱԾ-ն Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ եւ 131-րդ հոդվածների՝ պետական սահմանն ապօրինի հատելու և մարդուն առևանգելու հատկանիշներով։ 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ…
Եվրադատարանը բավարարել է Ադրբեջանում գտնվող Նարեկ Սարդարյանի գործով դիմումը
Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հայտնել է, որ Եվրադատարանը 22.07.2020թ. բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ «Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Ներքին…
ՄԻՊ-ը Նարեկ Սարդարյանի հարցով կրկին խոսել է Քլեր Մեյթրոյի հետ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր ևս խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի հարցով: «Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չենք կարող, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը…
Կորած Նարեկ Սարդարյանի մասին ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել
Ադրբեջանական ԶԼՄ-երը տեղեկություն են հայտնում, որ Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որն անհետացել էր օրեր առաջ, իրենց մոտ է։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Փաստորեն մեր քաղաքացու ընտանիքի վարկածը, որ վերջինս արոտավայրից անհետացել է թշնամու մոտ պատահաբար հայտնվելու պատճառով, հաստատվեց: Ադրբեջանցիները, ինչպես միշտ, խեղաթյուրում են իրականությունը և ներկայացնում,…



