կեղծ տեղեկատվություն
Տեխասում գրանցվել է կարմրուկի ամենամեծ բռնկումը 2000 թվականից ի վեր
Տեխասում կարմրուկի բռնկումը վարակել է 700-ից ավելի մարդու, հոսպիտալացվել է 90+, և մահացել են երկու երեխա՝ դառնալով ամենամեծ բռնկումը 2000 թվականից ի վեր։
ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Սոցցանցերում հայ զինվորների անունից տարածվող ձայնային հաղորդագրությունը կեղծ է
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ ադրբեջանական աղբյուրները սոցիալական հարթակներում հայալեզու ձայնային հաղորդագրություններ են տարածում, որոնք մոնտաժված են, իսկ դրանց բովանդակությունը՝ կեղծված։ Մասնավորապես՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում հայտնվել է տեսանյութ, որտեղ իբրև թե հայկական զինված ուժերի զինծառայողները դժգոհում են սահմանին տիրող իրավիճակից և խոսում մեծ թվով մարդկային կորուստների մասին։ 42 վայրկյանանոց ձայնագրության ողջ ընթացքում լսում…
Կորած Նարեկ Սարդարյանի մասին ադրբեջանական ԶԼՄ-ները տեսանյութ են հրապարակել
Ադրբեջանական ԶԼՄ-երը տեղեկություն են հայտնում, որ Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, որն անհետացել էր օրեր առաջ, իրենց մոտ է։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Փաստորեն մեր քաղաքացու ընտանիքի վարկածը, որ վերջինս արոտավայրից անհետացել է թշնամու մոտ պատահաբար հայտնվելու պատճառով, հաստատվեց: Ադրբեջանցիները, ինչպես միշտ, խեղաթյուրում են իրականությունը և ներկայացնում,…
Սինգապուրը կեղծ տեղեկատվության դեմ պայքարի մասին օրենք է ընդունել
Սինգապուրի խորհրդարանը կեղծ տեղեկատվության դեմ պայքարի մասին օրենք է ընդունել: Նախագծի քննարկումը տևել է երկու օր: Օրենքը պետական մարմիններին իրավունք է տալիս իրենց հայեցողությամբ բոլոր ինտերնետ հարթակներից հեռացնել ցանկացած տեղեկություն, եթե այն, իրենց կարծիքով հավաստի չէ: Երկրի Արդարադատության նախարար Կ. Շանմուգամը ասել է, որ դա հասարակության ձևավորման միջոց է, որը պետք է լինի Սինգապուրում: Նրա…
Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ. ԱԱԾ մամուլի կենտրոն
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ: «Ֆեյսբուք սոցիալական ցանցի տիրույթում գործում է կեղծ «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը…







