Հուլիսի 24-ին ՀՀ Ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պատասխանելով Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի մասին լրագրողի հարցին, ասաց.
«Ինքը ՀՀ-ում մեր անցակետերը հատել է որպես Սարգսյան, թե հետագայում ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել` մինչև նախաքննությունը կպարզի կամ տվյալ պետության երկրի իրավապահները»:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում, անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:
