fbpx
Սպորտ

Կոսիելնին ևս մեկ քայլով մոտեցել է Արսենալից հեռանալուն

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Լորան Կոսիելնին մեկ քայլով ավելի է մոտեցել ակումբից հեռանալուն, այն բանից հետո, երբ ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ ավելի լավ է աշխատում այն ֆուտբոլիստների հետ, ովքեր ցանկանում են լինել ակումբում:

Կոսիելնին չի ցանկացել մեկնել ԱՄՆ՝ թիմի հետ մինչմրցաշրջանային խաղերին մասկացելու, և Էմերին, թվում է, մտադիր է հաջորդ մրցաշրջանն անցկացնել առանց 33-ամյա երիտասարդի:

«Ես փորձում էի շարունակել նրա հետ աշխատելը և թիմի ու նրա միջև լուծում գտնել: Այժմ, երբ նա չի համաձայնել թիմի հետ մեկնել շրջագայության, որոշումը և՛ նրա օգտին է, և՛ թիմի», – նշել է Էմերին:

Կոսիելնին «Լորյանից» «Արսենալ» է տեղափոխվել 2010 թվականին և անցկացրել 353 խաղ ակումբի կազմում, իսկ անցած մրցաշրջանում նա ընտրվել է թիմի ավագ: Ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ Ֆրանսիա:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ