Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը պաշտոնապես հայտարարել է Opportunity մարսագնացի առաքելության դադարեցման մասին, որն անցած տարի Կարմիր մոլորակի վրա հայտնվել էր փոշու փոթորկի մեջ, ինչից հետո կապի դուրս չի եկել։ Դրա հետ կապի դուրս գալու մոտ հազար անհաջող փորձեր են կատարվել, որից վերջինը ձեռնարկվել է երեկ։
Opportunity-ն հաջող գործել է մինչև 2018 թվականի ամառ՝ անցնելով մոտ 45 կմ։ Վերջին անգամ մարսագնացը կապի է դուրս եկել հունիսի 10-ին։ Հզոր և տևական փոշու փոթորկի պատճառով այն անցել էր էներգախնայողության ռեժիմի, քանի որ եղանակը խոչընդոտել է արևային մարտկոցներում էներգիայի կուտակմանը։ Աշնանը փոթորիկը հանդարտվել է, սակայն մարսագնացը դադարել է կապի դուրս գալ։ Այն գերազանցել է նախապես ծրագրված աշխատանքի ժամկետը 60 անգամ՝ մարսիական 90 օրվա փոխարեն այնտեղ անցկացնելով 14 տարի 195 օր։
Ավելի ուշ Mars Reconnaissance Orbiter ուղեծրային ապարատով մարսագնացի գտնվելու վայրը հայտնաբերվել է։
Opportunity-ն Երկիր է փոխանցել 217 հազար լուսանկար։ Դրա գլխավոր նվաճումը եղել է ջրում հանքանյութերի հայտնաբերումն ու ապացույցների ձեռքբերումը, որ նախկինում մոլորակի մակերևույթի վրա ջուր է եղել։