fbpx
Ժամանց

Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երևան բառը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երևան բառը և Երևան գալու ամսաթիվը: Նա դաջվածքը ցույց է տվել ռուսական «Вечерний Ургант» հաղորդման ընթացքում: Հաղորդման ընթացքում նա ասել է, որ դաջել է բոլոր ամսաթվերը և քաղաքները, որտեղ ելույթ է ունենալու «Անմոռանալի շրջագայության» ընթացքում:

Նա տեղեկացրել է, որ շրջագայության համերգներից մեկի ընթացքում՝ Հայաստանում, իր հետ են լինելու ամուսինն ու որդին, և այդ թեմայով նրա ու հաղորդավար Իվան Ուրգանտի միջև զվարճալի զրույց է տեղի ունեցել:

«Ես առաջին անգամ եմ լինելու Հայաստանում, ու ամուսինս հետս գալու է», – ասում է նա:

«Այստե՞ղ ես գալու», – հարցնում է Ուրգանտը:

«Հայաստան: Ես ի՞նչ է, ա՞յլ լեզվով եմ խոսում, Հայաստան: Ռուսերենով ինչպե՞ս է Հայաստանը», – հարցում է Օրեյրոն:

«Դու կծիծաղես: Հայաստան», – պատասխանում է Ուրգանտը:

https://www.youtube.com/watch?v=TlvfBPb2taA

Օրեյրոն Երևանյան համերգի համար 2-ժամանոց ծրագիր է պատրաստել: Այն ապրիլի 7-ին կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ