Նատալիա Օրեյրոն ժամանել է Հայաստան

Ամենադիտվածներ

Նատալիա Օրեյրոն ժամանել է Հայաստան

Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը ժամանել է Հայաստան:

Օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Օրեյրոն նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ է։

«Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին։ Արգենտինայում մեծ հայկական համայնք կա։ Բացի դրանից` գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում»,-ասաց նա:

Ապրիլի 7-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Նատալիա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «Անմոռանալի շրջագայություն» շոուի շրջանակներում։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ