ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ Բաթումի նավահանգստում է

Ամենադիտվածներ

ՆԱՏՕ-ի երկու ռազմանավ է մտել Բաթումի նավահանգիստ։ Այս մասին հայտնել է հանրապետության Առաջին ալիքը:

Ռազմանավերը պետք է համատեղ վարժանքներ անցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության ուժերի հետ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դրանք ITS VESUVIO (Իտալիա) և TCG AMASRA (Թուրքիա) նավերն են, որոնք ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական հակաականային խմբի ստորաբաժանման անդամներ են. նավերը ղեկավարում է կապիտան Ալեսանդրո Ֆալկոնեն:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Բաթում էր մտել Porter (DDG-78) ամերիկյան հրթիռային էսկադրային ականակիրը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ