fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն հերքել է Լուկաշենկոյի մեղադրանքները սահմանին ռազմական ուժ ավելացնելու մասին

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ն հերքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդար Լուկաշենկոյի մեղադրանքները երկրի արևմտյան սահմանին ռազմական ուժ ավելացնելու շուրջ։

Մինչ այս Լուկաշենկոն հայտարարել էր, որ դաշինքի տանկերն ու ինքնաթիռները գտնվում են երկրի սահմանից 15 րոպե հեռավորության վրա։

«Տարածաշրջանում չկան ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժեր։ Այն կրում է բացառապես պաշտպանական բնույթ ու ձևավորված է կոնֆլիկտը կանխարգելելու և խաղաղություն պահպանելու համար»,- շետել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Օանա Լունգեսքը։

Օանա Լունգեսքը ընդգծել է, որ Դաշինքի արևմտյան գոտում ՆԱՏՕ-ի բազմամյա ներկայությունը վտանգ չի ներկայացնում որևէ երկրի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ