fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է Աֆղանստանից հեռանալու համար․ Չեխիայի նախագահ

ՆԱՏՕ-ն վախկոտաբար անձնատուր եղավ Աֆղանստանում՝ դադարեցնելով բանակցությունները «Թալիբան» արմատական շարժման հետ, երկիրը դրանից հետո կարող է վերածվել ահաբեկչության նոր միջազգային կենտրոնի: Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ չեղյալ է հայտարարել «Թալիբանի» հանգուցային պարագլուխների և Աֆղանստանի նախագահի հետ Քեմպ Դևիդում գաղտնի պատրաստվող առանձին հանդիպումները:

«ՆԱՏՕ-ն պետք է ակտիվորեն պայքարի միջազգային ահաբեկչության դեմ, այլ ոչ թե նրա համար դիրքեր ազատի, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Աֆղանստանում: Այնտեղ բանակցությունները դադարեցվեցին, և ոչ ոք չի երաշխավորում, որ ապագայում դրանք կվերսկսվեն»,- ասել է Զեմանը TV Barrandov-ի եթերում:

Չեխիայի նախագահի կարծիքով՝ այսպիսի իրավիճակում «Թալիբանը» բոլոր հնարավորություններն ունի ամբողջական վերահսկողության տակ վերցնելու Աֆղանստանը և դրանից ստեղծելու նոր միջազգային ահաբեկչական կենտրոն, որը կֆինանսավորվի թմրանյութերի վաճառքից ստացվող միջոցներով:

«Ցավոք, ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է, որ հեռանա իր վերջին գործողության վայրից՝ Աֆղանստանից: Եվ դա ես կապիտուլյացիա և վախկոտություն եմ անվանում ու այդ մասին ասում եմ բարձրաձայն»,-շեշտել է Չեխիայի նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ