fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ն սպառնալիք չի տեսնում ՀԱՊԿ-ից. Ստոլտենբերգ

ՀԱՊԿ-ն անվտանգության լուրջ սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը:

Ավստրալիա կատարած այցի շրջանակներում Ստոլտենբերգը բանավեճի է մասնակցել տեղի հետազոտական կենտրոններից մեկում: Մասնակիցներից մեկը հարց է տվել՝ ՀԱՊԿ-ն էական սպառնալիք ներկայացնում է արդյոք ՆԱՏՕ-ի համար:

«Ոչ, և մի շարք պատճառներով: Մասամբ այն պատճառով, որ դա այնքան էլ ուժեղ կազմակերպություն չէ: Առանձին երկրներ ՆԱՏՕ-ի գործընկերներն են: Մենք այն չենք դիտարկում որպես մեր դեմ ուղղված: Ռուսաստանը մտնում է կազմակերպության մեջ, բայց մենք ոչ մի անմիջական սպառնալիք չենք տեսնում դաշնակիցներից որևիցե մեկի դեմ»,-պատասխանել է Ստոլտենբերգը:

Ելույթի ձայնագրությունը տարածել է դաշինքի մամուլի ծառայությունը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Ավելի վաղ ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ԱԳ նախարարները ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներին կոչ են արել՝ երկու կազմակերպությունների քարտուղարությունների միջև ստեղծել կանոնավոր կոնսուլտացիաների մեխանիզմ: ՀԱՊԿ-ում նաև կոչ են արել ՆԱՏՕ-ին՝ ավելի սերտ համագործակցություն հաստատել թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում։ Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ