Աշխարհ

Ռուսաստանը դադարեցնում է իր ​​ներկայացուցչության աշխատանքը ՆԱՏՕ-ում

Ռուսաստանը դադարեցնում է իր մշտական ​​ներկայացուցչության աշխատանքը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ինչպես նաև Մոսկվայում դաշինքի ռազմական առաքելության գործունեությունը:

Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ նոյեմբերի 1-ից հանվում է աշխատակիցների հավատարմագրումը։

«ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ հավասար երկխոսությամբ կամ համատեղ աշխատանքով: Եթե այդպես է, ապա մենք հարկ չենք համարում ձևացնել, թե տեսանելի ապագայում ցանկացած փոփոխություն հնարավոր է, քանի որ ՆԱՏՕ-ն արդեն հայտարարել է նման փոփոխությունների անհնարինության մասին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ