fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեային կոչ է արել մեծացնել Ուկրաինային փոխանցվող աջակցությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հարավային Կորեային կոչ է արել մեծացնել ռազմական աջակցությունն Ուկրաինային՝ օրինակ բերելով Գերմանիան, որը փոխել է հակամարտող երկրներին զենք մատակարարելուց հրաժարվելու իր քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է Nikkei-ն։

«Եթե մենք չենք ցանկանում, որ ինքնավարությունն ու բռնակալությունը հաղթեն, ապա ուկրաինացիներին զենք է պետք, սա է իրականությունը», – ասել է գլխավոր քարտուղարը Սեուլում Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինայի միջազգային գործընկերները պետք է նրան ավելի շատ ծանր սպառազինություն մատակարարեն։

«Եթե մենք ցանկանում ենք լուծում, որում Ուկրաինան գոյատևի որպես ինքնիշխան և ազատ երկիր, ապա բացարձակապես անհրաժեշտ է գործել հիմա։ Ավելի ծանր տեխնիկա բացարձակապես անհրաժեշտ է Ուկրաինային»,- ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ