fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ում արտահերթ կոնսուլտացիաներ են Թուրքիայի պահանջով

Թուրքիայի պահանջով ՆԱՏՕ-ն փետրվարի 28-ին արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Իդլիբի շուրջ տեղեկատվության փոխանակման համար: Այդ մասին նշվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածել է դաշինքի մամուլի ծառայությունը։

«Հյուսիսատլանտյան խորհուրդը Թուրքիայի պահանջով դաշինքի 29 երկրների դեսպանների մակարդակով ուրբաթ օրը կանցկացնի հանդիպում՝ կոնսուլտացիաներ անցկացնելու Սիրիայի իրադրության շուրջ Վաշինգտոնի պայմանագրի չորրորդ հոդվածին համապատասխան»,-ասել է նա:

Չորրորդ հոդվածը նախատեսում է դաշինքի մասնակից յուրաքանչյուր երկրի իրավունքը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու այն դեպքում, եթե նա գտնում է, որ իր անվտանգությունն սպառնալիքի տակ է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ