fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն որպես կազմակերպություն 2024 թվականին աճել է 12%-ով

ՆԱՏՕ-ի ռազմական կառույցի բյուջեն 2024 թվականին 2023 թվականի համեմատ ավելացել է 12 տոկոսով՝ մինչև 2,03 միլիարդ եվրո, կազմակերպության քաղաքական բաղադրիչի բյուջեն աճել է 18,2 տոկոսով՝ մինչև 438,1 միլիոն եվրո։ Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի հայտարարությունում։

Կազմակերպության բյուջեի երրորդ հիմնական բաղադրիչը՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական ներդրումային ծրագիրը, որը ներառում է կազմակերպությանը, այլ ոչ թե առանձին անդամ երկրներին պատկանող հրամանատարական և վերահսկման օբյեկտների կառուցման ծախսերը, կկազմի 1,3 միլիարդ եվրո, ինչը 30%-ով ավելի է 2023թ համեմատ։ Այսպիսով, ընդհանուր առմամբ դաշինքը 2024 թվականին կունենա մոտավորապես 3,768 միլիարդ եվրո բյուջե։

Խոսքը ՆԱՏՕ-ի կառույցներին որպես կազմակերպություն տրամադրվող բյուջեների մասին է, այլ ոչ թե դաշինքի երկրների ընդհանուր ռազմական ծախսերի, որոնք, ՆԱՏՕ-ի գնահատականներով, 2024 թվականին կկազմեն 1,264 տրլն դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ