fbpx
Աշխարհ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քիսինջերը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը փոխել է իր կարծիքը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ։ Նա կարծում է, որ ապագայում երկիրը պետք է ընդունվի Հյուսիսատլանտյան դաշինք։ Այս դիրքորոշումը նա հայտնել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում առցանց ելույթի ժամանակ, գրում է Bloomberg-ը։

Նախկին պետքարտուղարը բացատրել է, որ դեմ էր ՆԱՏՕ-ին և այլ ռազմական դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը, քանի որ մտավախություն ուներ, որ դա կարող է հրահրել այն հակամարտությունը, «ինչն այժմ նկատվում է»: Հիմա, նրա կարծիքով, Ուկրաինայի չեզոք կարգավիճակի գաղափարն «այլևս իմաստ չունի»։

Ավելի վաղ Հենրի Քիսինջերը գրել էր, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջոց է։ Նրա խոսքով՝ հսկայական տարածքների պատճառով Ռուսաստանը «շարունակ իր սահմանների անպաշտպանվածության զգացում ունի»։ Այս տրամաբանությունից ելնելով էլ, ըստ քաղաքական գործչի, Մոսկվան չի կարող թույլ տալ Կիևին անդամակցել ՆԱՏՕ-ին։ «Հակասությունը կարող է վերացվել Ուկրաինայի համար չեզոք կարգավիճակով և այլ պետությունների կողմից անվտանգության հատուկ երաշխիքներով»,- եզրակացրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ