ՆԱՏՕ-ն անվանել է Ռուսաստանի հետ բանակցելու միակ ճանապարհը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Հոնկոնգում ցույցերի ֆոնին ընտրություններ են անցկացվում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ուկրաինային զենքի մատակարարումն անվանել է Ռուսաստանի հետ բանակցելու միակ միջոցը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։

«Պուտինը խաղաղության նախապատրաստվելու նշաններ ցույց չի տալիս, և, հետևաբար, նա պետք է հասկանա, որ չի կարող հաղթել մարտի դաշտում։ Սա շրջադարձային է պատերազմի մեջ, որը պահանջում է Ուկրաինային աջակցության զգալի աճ»,- ասել է գլխավոր քարտուղարը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:

Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է մեծացնեն ռազմական տեխնիկայի և զինամթերքի արտադրությունը՝ Ուկրաինայի պաշտպանության և սեփական անվտանգությունն ապահովելու համար։ «Դա կարևոր է Ուկրաինայի և մեր անվտանգության և պաշտպանության համար», – ընդգծել է նա:

Հրապարակող՝

Ամենաթարմ